ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես եւ որդիս ֆիզիկական հաշմանդամների կարգավիճակով բնակվում ենք ժամանակավոր կացարանում: Մեր բյուջեն գոյանում է չնչին կենսաթոշակից եւ աղքատության նպաստից: Մի քանի տարի առաջ «ԱԿԲԱ» բանկից ստացել եմ հազար դոլար` թղթերով, իրականում 308 հազար դրամ վարկ: Մեկ ամիս անց տեղի ունեցավ փոխարժեքի լողացող գործընթացը, եւ մեր պարտքն աճեց: Մեկ տարի հետո կարկուտը ոչնչացրեց մեր փոքրիկ հողաբաժնի ցորենը, եւ վարկը սկսեցինք մուծել մեր թոշակի հաշվին: Այս ամենից հետո բանկին ամսեամիս մուծել եմ 190 հազար դրամ: Առկա խնդիրը թղթաբանորեն անցել է դատական գործընթաց եւ հասել ԴԱՀԿ ծառայություն: Խնդրում եմ հաշվարկե՛ք. ստացել եմ 308 հազար դրամ, բանկին մուծել եմ 190 հազար դրամ, պարտքս մնացել է 1200 դոլար: Ու այսօր էլ ցանկանում են բռնագանձել, բայց դե բռնագանձելու ոչինչ չունենք: Ի՞նչ անեմ:Սոնա Սուքիասյան, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ ՊԱՏԱՍԽԱՆ. Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացու պահանջի վերաբերյալ առկա է դատարանի վճիռ, եւ ֆինանսական հաշտարարն իրավասու չէ քննել այդ պահանջը, քաղաքացին կարող է պահանջի հետ կապված փաստաթղթերով դիմել հաշտարարի գրասենյակ, որտեղ մեր մասնագետները կուսումնասիրեն փաստաթղթերը եւ ավելի առարկայական խորհուրդներ կտան տիկին Սոնա Սուքիասյանին: Միեւնույն ժամանակ առավել ստույգ եւ ճշգրիտ տեղեկատվություն տալու համար մեզ անհրաժեշտ է առաջին հերթին ուսումնասիրել քաղաքացի Սոնա Սուքիասյանի եւ բանկի միջեւ կնքված վարկային պայմանագիրը, քանի որ վարկի տոկոսադրույքը, վարկի տրամադրման եւ օգտագործման պայմանները, դրա ամսական մարումների չափը, պայմանագրով սահմանված հերթական մարումներ կատարելու պարտականությունը քաղաքացու կողմից կետանցելու հետեւանքով կիրառվելիք տույժերի չափը, դրանց կիրառման պայմանները սահմանվում են վարկային պայմանագրով: Բացի այդ, անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ քաղաքացու կողմից կատարված վարկի մարումների հաճախականությունն ու կատարված մարումների չափը:  Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանջներն ընդունող եւ քննող խմբի ղեկավար Հրանուշ Աղայան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «ԱԿԲԱ» բանկի հետ այդպես էլ չստացված համագործակցության էջը ծածկած լինելու համար ու իբրեւ այս պատմությունից դուրս գալու վերջին ելք` քաղաքացին պետք է բոլոր կտրոնները հավաքի ու այս եղանակով փորձի պաշտպանել իր իրավունքները:




Լրահոս