ՖՈՏՈ․ Հրաժեշտ ենք տվել թախիծով և ափսոսանքով. Ալինա Ավետիսյանը՝ «Խաբկանք» հեռուստասերիալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 23֊ին ավարտվեց հեռուստադիտողների կողմից սիրված «Խաբկանք» հեռուստասերիալը։ ArmLur.am-հեռուստասերիալի ավարտի մանրամասների մասին զրուցել է դերասանուհի Ալինա Ավետիսյանի հետ, ով հեռուստանովելում մարմնավորում էր գլխավոր կերպարներից` Ալինայի կերպարը։

«Մեր ստեղծագործական թիմի ամբողջ ընթացքն անցել է բավականին ջերմ մթնոլորտում, մենք արդեն դարձել էինք հարազատ մի մեծ ընտանիք, եւ եթե երկար ժամանակ դերասաններից որեւէ մեկը նկարահանում չէր ունենում, շատ կարոտում էինք»-նշեց նա։

Դերասանուհու խոսքով` թեեւ դժվար է միմյանցից բաժանվել, բայց ինչպես յուրաքանչուր նախագիծ, այս նախագիծը նույնպես մոտեցավ իր ավարտին»,-նկատեց Ալինան՝ միևնույն ժամանակ նշելով, որ միմյանց հրաժեշտ են տվել թախիծով եւ ափսոսանքով։

Հարցին` արդոյոք առաջիկայում այլ նախագծերում հանդես գալու հրավերներ կան, մեր զրուցակիցը պատաախանեց, որ նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս