Արմավիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող ինքնաձիգ առգրավվեց։
Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովո փողոցի 57-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները նշված հասցե մեկնեցին։ Տնից հայտնաբերվեց «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` դատարկ փամփշտատուփով:
Ըստ 57-ամյա տղամարդու` ինքնաձիգը ձեռք էր բերել 44-օրյա պատերազմի ժամանակ:
Հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս