Հայաստանում ավելացել է ամուսնությունների ու ամուսնալուծությունների քանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամուսնությունների թիվը 4520-ով ավելացել է:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է ամուսնության 9953 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 14 հազար 473:

Բայց սրան զուգահեռ, տեղեկացնենք, որ ամուսնալուծությունների քանակն է ավելացել՝ 1014-ով. եթե 2019 թվականի այս 10 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է ամուսնալուծության 3214, 2020-ին՝ 2678, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 3692 դեպք:

Նշենք, որ ամուսնալուծությունների հստակ պատճառ չկա, բայց որոշ մասնագետներ համոզված են, որ սոցիալական եւ ֆինանսական խնդիրներն են, որ քանդում են ընտանիքները։ Իսկ բնակարան եւ մշտական աշխատանք չունենալն էլ իր հերթին է բացասական ազդեցություն թողնում. այսօր երիտասարդների մեծ հատվածը չի ամուսնանում, քանի որ բնակարան ու աշխատանք չունի: Ավելին, գյուղերի երիտասարդների մեծ մասն այսօր հիմնականում Ռուսաստանում է՝ արտագնա աշխատանքի նպատակով, ամուսնանալու մասին չեն էլ մտածում:

Ս.Հ.




Լրահոս