
Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ։Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ։
Բարձր եմ գնահատել Ներկայացուցիչների պալատում Հայկական հանձնախմբի և առանձնապես Փըլոնի ջանքերը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։
Կոնգրեսականն իր հերթին կարևորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը։ Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը»,- գրել է Արմեն Գրիգորյանը։