Armenian text to speach

ԱՐԱՅԻ ԿՈՉԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին օրերին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրենց բնակարանների դռները բացելիս մի սրտաճմլիկ նամակ են գտնում «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի տնօրեն Արա Վարդանյանի ստորագրությամբ: Այն սկսվում է հետեւյալ սրտառուչ տողերով. «Սիրելի՛ բարեկամ: Թե հնարավոր լիներ, անձամբ կթակեի յուրաքանչյուրի դուռը, բայց նամակով եմ դիմում Ձեզ` օգտվելով «Հայփոստ»-ի անշահախնդրորեն ընձեռած հնարավորությունից… Ուրեմն դիմում եմ Ձեզ` իբրեւ բարերարի, այս անգամ ոչ թե սովորական խնդրանքով օգնելու մերձավորին, այլ կոչով` օգնելու ինքներդ Ձեզ եւ Ձեր երեխաներին…»: Քրիստոնեական ոգով գրված նամակը տրամաբանորեն վերջանում է փող ուզելու խնդրանքով. «Առաջիկայում, երբ այցելելու կլինեք ցանկացած փոստային բաժանմունք, մի պահ հիշե՛ք այս կոչն ու վստահաբա՛ր ներդրեք Ձեր լուման` կատարելով ցանկացած չափի կանխիկ նվիրատվություն»: Նամակը վերջանում է խիստ լավատեսական տոնայնությամբ. «Հավատացե՛ք` այս նամակը ստացող յուրաքանչյուր հայորդի անտարբեր չի մնա իր եւ իր երեխայի ճակատագրի նկատմամբ…, շատ շուտով մենք կապրենք ավելի բարեկեցիկ, ավելի ապահով երկրում… չէ՞ որ Հայաստանը ես եմ, դուք եք, մենք ենք` անկախ սեռից, տարիքից, սոցիալական վիճակից, քաղաքական հայացքներից…»:




Լրահոս