ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութը հետ բերելու մասով իշխանությունն ու ընդդիմությունը համակարծիք են, բայց չեն ասում՝ ինչպես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն օրերս հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր՝ եթե իրենք գան իշխանության, ապա կարողանալու են հետ բերել Հադրութն ու Շուշին: Թե ինչ մեխանիզմներով, Մանուկյանը չէր մանրամասնում:

Երբեմնի թիմակցի, ներկա գործընկերոջ հետ մասամբ համակարծիք է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը.

Դաշնակցության Գերագույն մարմնի նախկին նախագահ Հովիկ Աղազարյանը վստահ է՝ խորհրդարանական գործընկերն իր ասածի իմաստը պարզապես պարտավոր է լավ հասկանալ:

Հադրութն ու Շուշին նորից Արցախի կազմում ներառելու կամ հետ բերելու մասով խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր խոսում: Բայց ո՛չ Քոչարյանը, ո՛չ նրա թիմակիցները՝ Մանուկյանը կամ մյուսները, ո՛չ էլ անգամ իշխանության ներկայացուցիչները դրա մեխանիզմների կամ գործողությունների հաջորդականության մասին մանրամասներ չեն հայտնում:

Սևակ Վարդումյան

ArmLur լրատվական




Լրահոս