ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային Ժողովի նախագահի ընտանիքի անդամներին պետական պահպանություն կտրամադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն: Մեզ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահի ու նրա ընտանիքի անդամների՝ ամուսնու, ծնողի բուժսպասարկումը գործող բժշկական կազմակերպություններում կիրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Բանն այն է, որ ՀՀ նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, բայց մյուս կողմից նման երաշխիք նախատեսված չէ Ազգային ժողովի նախագահի համար:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կընդալյնվի նշված երաշխիքի ծավալը: Բացի այս, ՀՀ Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն կտրամադրվի նրա պաշտոնավարման ժամանակահատվածում՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն կտրամադրվի նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

Ս.Հ.




Լրահոս