ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: 31-ամյա Գառնիկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզից դեպի Երեւան ընթանալիս՝ Նորագավիթ թաղամասում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին եւ մոտ 30 մետր գլխիվայր սահելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդի պետական գրանցման համար:

Մարինե Հովսեփյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծննդի գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1) ծննդի մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը.

2) եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները.

3) երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները.

4) երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները.

5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը:

Բժշկական հաստատությունից դուրս եւ առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթի, դիմողը ներկայացնում է նաեւ՝

1) երեխայի մոր անձը հաստատող փաստաթուղթը.

2) երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը.

3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով տեղի ունեցած ծննդի դեպքում ներկայացվում են նաեւ փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը եւ ԴՆԹ-ի որոշումը:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացիներին՝ որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար:

Վարսենիկ Պետրոսյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու դեպքում անձամբ, իրենց լիազորած անձի, ինչպես նաեւ տվյալ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են որդեգրման կենտրոնական մարմին, ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,

3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,

4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք,

5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,

6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով,

7) ամուuնության վկայականի պատճենը,

8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,

9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների (ծնողի) գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:




Լրահոս