Մարքսիստները հանդես են գալու նախընտրական երեք կարգախոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին և նախընտարական սպասումներին:”Մեր կուսակցությունը կգնա հերթական պառլամենտական ընտրություներին միայնակ՝ առանց որևէ կուսակցության հետ դաշինք ստեղծելու”,- նշեց Դավիթ Հակոբյանը` հավելելով, որ սա Մարքսիստական կուսակցության գլխավոր նպատակն է: Երկրորդ խնդիրը, որի մասին խոսեց բանախոսը, այն է, որ կուսակցությունը չի սատարի ոչ մի նախագահի թեկնածուի, այլ կմասնակցի իր թեկնածուով, որը չի բացառվում, որ լինի կուսակցության ղեկավարը: Անդրադառնալով կուսակցության նախընտրական կարգախոսներին՝ նա նշեց, որ դրանք երեքն են` նոր տնտեսական քաղաքականություն, նոր ագրարային քաղաքականություն և նոր ազգային դիվանագիտական դոկտրինա: “Սրանք կլուծեն երեք գլխավոր խնդիրները, որոնք ծառացել են մեր ազգի առջև, իսկ ավելի բաց տեքստով հանդես կգամ ընտրարշավի ժամանակ”: Նա նաեւ անդրադարձավ ընդիմության նշելով, որ ընդդիմությանը նոր առաջնորդ է պետք:




Լրահոս