Աթենքում վիրավորվել է ավելի քան 100 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցած զանգվածային բախումներում վիրավորվել է ավելի քան 100 մարդ, շուրջ 79 մարդ ձերբակալվել է,-հաղորդում է РИА Новости-ն: Տուժածներից 30-ը ոստիկաններ են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցույցերի ժամանակ մահացել է մեկ մարդ: Բժիշկների հավաստմամբ՝ մահը բռնի չի եղել. նա մահացել է սրտի կաթվածից:Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մի քանի հարյուր անարխիստներ փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, Հիշեցնենք, Հունաստանի խորհրդարանն արդեն ընդունել է կենսաթոշակների կրճատման եւ 1000 պետծառայողների հեռացման մասին օրենք:




Լրահոս