Սուարեսը կարող է վերադառնալ ԱՊԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ասթոն Վիլան» մտադիր պայմանագիր առաջարկել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, ում պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ավարտվել է։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

35-ամյա Սուարեսը, ով հանդես է եկել «Լիվերպուլում» 2011 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հուլիսը, կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա և խաղալ նախկին թիմակից Ֆիլիպե Կոուտինյոյի հետ։

Սուարեսը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականի ամառից։ Նախկինում Սուարեսը հանդես է եկել նաև «Բարսելոնայում», «Այաքսում», «Գրոնինգենում» և «Նասիոնալում»:




Լրահոս