ՃԱՐՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔՈՉԻՆՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Հակոբ Ճարոյանն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հայցով դիմել է դատարան` ընդդեմ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի: Քոչինյանը Ճարոյանին «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում անվանել էր խելագար` ի պատասխան խոշոր չափերի հասնող կաշառակերության մեջ Ճարոյանի մեղադրանքի: Այսօր` ժամը 16:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսումները շարունակվելու են:
Ի դեպ, Ճարոյանը 1 լումա է ուզում Քոչինյանից` որպես փոխհատուցում, քանի որ նա ոչ թե ինքնահաստատման, այլ իսկապես Քոչինյանին պատժելու խնդիր ունի: Բացի այդ, ի տարբերություն Բենիկ Հարությունյանի, Նվեր Պողոսյանի, նա «Ժողովուրդ» օրաթերթին դատարանում որպես երրորդ անձ է ներգրավել, այլ ոչ թե պատասխանող, քանի որ թերթը միջոց է դարձել վիրավորանքի համար, ոչ թե վիրավորել է:




Լրահոս