ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր մարդ ուզում է հնարավորինս հետաքրքիր կերպով նշել իր ծննդյան օրը: Արտիստները նույնպես բացառություն չեն: Սյուզի Մելիքյանն իր ծննդյան օրը նշեց մեծ մենահամերգով` Սայաթ-Նովա համալիրի «Կոլիզեյ» սրահում: Արամեն իր ծննդյան 27-րդ տարեդարձը նույնպես նշանավորեց մենահամերգով` Կարեն Դեմիրճյանի անվան մարզադահլիճում: Շուտով նաեւ դասական երգչուհի Աննա Մայիլյանի ծնունդն է, բայց նա այն նշեց մի քանի օր առաջ` «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում «Աշնանային երգ» խորագիրը կրող համերգով:  Համեստ երգչուհին հավաստիացրեց, որ համերգը հատուկ կազմակերպված չի եղել իր ծննդյան տոնի կապակցությամբ, պարզապես օրերը համընկել են: Ապա հավելեց, որ սիրում է իր ծննդյան օրը, քանի որ դա կապված է հոգեւորի հետ:




Լրահոս