Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 94․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին (սեպտեմբերի 13-ին), խորհրդարանում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում:

«Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,- խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Սրանից երկու տարի առաջ՝ օգոտստոսի 28-ին՝ Հուլիսյան մարտերիրց անմիջապես հետո, վարչապետ Փաշինյանը, երբ մարտերի մասնակիցներին պարգեւատրում էր 71 «Մարտական խաչով», նաեւ շեշտում էր. «Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը եւ ապացուցեցին, որ մենք ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր եւ կայուն տեղն արձանագրելու հնարավորություն: Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող՝ մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ»:
Ռազմավարական բարձունքներ գրանցած ու աշխարհում իր տեղն ունեցող բանակին (սրանք Փաշինյանի գնհատականներն են), փաստորեն, այսօր հրաժարվում են զենք վաճառել, ու դա արձանագրում է անձամբ երկրի ղեկավարը, որ անգամ բանակի մասին մանիպուլյացիաներ անելով՝ հերթական անգամ ստում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս