Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի աշխատակիցների շրջանում խիստ խառնաշփոթ է: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն, վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը խիստ հանձնարարականներ է տվել թաղապետարանի աշխատակիցներին, որպեսզի բնակիչների խնդիրներին ականջալուր լինեն ու կոնկրետ քայլեր իրականացնեն վարչական շրջանում բարեկարգման գործընթացում:
Արդյունքում, վարչական շրջանի ղեկավարի այս հանձնարարությունը որոշ աշխատակիցների մոտ դժգոհության տեղիք է տվել, թե ինչ պաշտոնի է նշանակվել Արտակ Հովակիմյանը, ծանրաբեռնված վիճակում են ու շունչ քաշելու ժամանակ չունեն:
Armlur.am-ը փորձեց անձամբ հասկանալ, թե ինչ կարծիք ունեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները նորանշանակ ղեկավարի մասին, եւ ինչ է արել նա վարչական շրջանի համար:
Մանրամասները՝ տեսանյութում