ՖԻՖԱ-ն ներկայացրել է լավագույն դարպասապահների հավակնորդների ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է տարվա լավագույն դարպասապահների The Best մրցանակի թեկնածուներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի այս տարվա ցուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները` Ալիսոնը («Լիվերպուլ», Բրազիլիա), Յասին Բունուն («Սևիլիա», Մարոկկո), Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ», Բելգիա), Դոմինիկ Լիվակովիչը («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Մայք Մեյնանը («Միլան», Ֆրանսիա), Էմիլիանո Մարտինեսը «Ասթոն Վիլլա», Արգենտինա) և Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա):

The Best 2023 մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին:




Լրահոս