Շնողում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանական ոլորտի հանցագործությունները և իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Թումանյանի ոստիկանների հերթական միջոցառումը դեկտեմբերի 17-ին էր:

Ժամը 18.30-ի սահմաններում Շնողի անտառպետության «Շևուտ» հանդամասում ոստիկանները նկատել են բենզասղոցով ծառ հատող անձանց, մոտեցել և պարզել են, որ երկուսն էլ Շնող գյուղի բնակիչ են: Մոտակայքում կայանված «ՈՒԱԶ»-ն արդեն բարձված էր շուրջ 1,5 խորանարդ մետր հաճարենու փայտանյութով, մոտ երեք խմ փայտանյութ էլ թափված էր շրջակաքում:

Շնողցիները իրավապահներին ներկայացրել են թափուկ փայտանյութի օգտագործման տոմսեր, սակայն ստուգմամբ պարզվել է, որ վերոհիշյալ փայտանյութը պատրաստվել է ապօրինի, ինչի արդյունքում բնությանը պատճառվել է 151 հազար դրամի վնաս:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:




Լրահոս