Նիկոլ Փաշինյանի թիմում անառողջ մթնոլորտ է. «սև ցուցակ» կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով 2022 թվականը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամփոփել է իրարից վիրավորված ու նեղացած մթնոլորտում:

Մասնավորապես,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեվերջյան հանդիպումների ժամանակ ներկաների հետ քամահրանքով է շփվել, նախկինի նման ջերմ չի զրուցել: Նրա պահվածքի պատճառների մասին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի անգամ գրել էր: Նիկոլ Փաշինյանը չի ներում թիմակիցներին, որ իր «մաքուր ընտրություններ կազմակերպողի» իմիջը փշրեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների ժամանակ, երբ պարզվեց, որ ընտրությունները կեղծվել են:

ArmLur.am-ի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության առաջին նիստն էլ բավականին թեժ է անցել, եւ Նիկոլ Փաշինյանն այնքան է զայրացել, որ անգամ իր դիմաց դրված իրերն է շրջել, թղթեր նետել կուսակիցների ուղղությամբ:

Իշխանության ներսում իրավիճակն այնքան է խորացել, որ այն մարդիկ, որոնք անարգել մուտք ունեին Նիկոլ Փաշինյանի մոտ եւ ներկայացնում էին կուսակցության ու խմբակցության ներսում տեղի ունեցած դեպքերը, այժմ գրեթե շփում չունեն Փաշինյանի հետ, չի վստահում մեծամասնությանը: Իսկ ժամանակին Փաշինյանը շատ էր վստահում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որն այժմ «սև ցուցակում» է: Եւ այդ ցանկը օր օրի ավելանում է:

ՏԵղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից շատերին, որոնք տարբեր տեղեր պաշտոններ են զբաղեցնում, ուղիղ ասել է՝ կարող է գա մի ժամանակ, երբ դուք կկորցնեք պաշտոնները: Սրանով է պայմանավորված այն իրողությունը, որ ՀՀ փոխվարչապետը նշանակվեց Տիգրան Խաչատրանը, որը ՔՊ-ից չէր, ինչպես նաեւ Արդարադատության նախարար՝ Գրիգոր Մինասյանը, որին ՔՊ ներսում մեծամասնութունը դեմ էր: Հիմա Նիկոլ Փաշինյանի թիմակիցները վախեցած են եւ գործում են շատ զգուշորեն:

ArmLur.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ժամանակ առ ժամանակ այցելել գերատեսչություններ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին: Օրինակ հենց այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Նաեւ անակնկալ այցերը կշարունակվեն:

Նաիրա Հովհաննիսյան 




Լրահոս