ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով այսօր սպասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այցը Հայաստան:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այցը նախապես ծրագրավորված է եղել, և նա Հայաստանում հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Ամեն դեպքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջին այցը Հայաստան տեղի է ունենում հետաքրքիր ժամանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում կրկին բացասական արտահայտվեց կառույցի հասցեին: Դրանից մի քանի օր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել:

Ն.Հ.

 




Լրահոս