Առերեսում Ալխաս Ղազարյանի և Արծվիկ Մինասյանի միջև. ինչ է կատարվում ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին առերեսում է իրականացվում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև: Բանն այն է, որ Քննչական կոմիտեի քննիչները գտնվում են Ազգային ժողովում և իրականացվում են քննչական գործողություններ:

Ինչպես հայտնի է,  մարտի 31–ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը վիճաբանության ընթացքում հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որից հետո տարվել էր ոստիկանություն:

Եվ ահա, քրեական վարույթի շրջանակում հարցաքննվում են այդ օրը նիստին ներկա բոլոր անձինք:

Ք.Մ.




Լրահոս