Որ երկրներից են ամենաշատը զբոսաշրջիկ այցելել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում՝ հունվար-մարտին, արտասահմանից Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ Եթե այս թիվը համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա նշենք, որ նրանց թիվն աճել է 202 489-ով կամ 81.2%-ով։ ArmLur.am-ը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում է, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ քաղաքացիներն են։

Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186 մարդ: Հետաքրքիր է, որ ավելացել են նաև Հայաստան ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 53 707, նախորդ 24 158 մարդու փոխարեն:

Հետաքրքիր է, որ 2023 թվականի հունվար–մարտ ամիսներին Հայաստան է այցելել նաև Թուրքիայի 2712 քաղաքացի, ինչը 1244 մարդով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածինը: 2022 թվականի առաջին 3 ամսում Ադրբեջանի 3 քաղաքացի էր ժամանել Հայաստան, այս տարի դեռ նման թիվ առկա չէ:

Ն.Հ.




Լրահոս