«Ժողովուրդ». Էռնեկյանը հիասթափված է ՀՀ իշխանություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վերջերս բավական դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից: Բանն այն է, որ չնայած կառավարության որոշմամբ նրան պատկանող «Տանգո» ընկերությանն է վաճառվել կառավարության 2-րդ մասնաշենքը` ԱԳՆ-ի շենքը, սակայն այս հարցում դեռ խնդիրներ կան: Մասնավորապես, շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են «Արարատ» ռեստորանը, «Նոյան տապան» գրախանութը, պատկանում է հենց այդ ընկերություններին: ՀՀ կառավարությունն իր 2012թ. դեկտեմբերի 27-ի N1675-Ն որոշմամբ պարտավորվել է օգնել գնորդին` ՙվերջինիս համար ողջամիտ արժեքով՚ երրորդ անձանցից ձեռք բերել այդ տարածքները, սակայն այդ պարտավորությունը չի կատարում: Արդյունքում, Էռնեկյանը հայտնվել է անհարմար դրության մեջ:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ արգենտինահայ գործարարից, սակայն պարզվեց` նա ՀՀ-ում չէ: 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս