Ի՞նչ է քննարկել ԱԱԽ քարտուղարը դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին, այս մասին տեղեկացնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից: 

Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն ս.թ. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը։ Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ ԵՄ-ի և Մաքսային միության միջև, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ:

Արթուր Բաղդասարյանն ու Հանս Հորբախը քննարկել են նաև երկու երկրների միջև առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Այս հայտարարության ամենահետաքրքիր մասը, թերևս վերջին նախադասությունն է. Նիդեռլանդների դեսպանի հետ Բաղդասարյանը քննարկում է համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Ի՞նչ համագործակցության մասին կարող է ԱԱԽՔ-ն զրուցել դեսպանի հետ, ի՞նչ անվտանգության հարցեր ունենք մենք այդ երկրի հետ քննարկելու: Կամ ինչպե՞ս պետք է Նիդեռլանդները ապահովի մեր անվտանգությունը որևէ ոլորտում:  Հավանաբար, Բաղդասարյանը դեսպանի հետ քննարկել է ինչպես վաճառել «Հայասի» կոնյակները եւ ինչպե՞ս հարստանալ թեմայով առավել կարևոր հարցադրումները: Վաղուց գործող իշխանության համար հետաքրքրությունը հենց իրենց ունեցած բիզնեսն է, այլ ոչ թե պետական խնդիրները:

 




Լրահոս