Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից մի բան էլ ավելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, այսօրվա մամլո ասուլիսում խոսեց մարտի մեկին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին, որտեղ նախկին նախագահը խոսել էր ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության և դրա միջոցով իշխանափոխության անելու մասին: Նրա խոսքով ՝ մարտի մեկյան հանրահավաքը վերջին տարիների ամենաչստացված ու չծրագրված հանրահավաքն էր, որովհետև, չի կարելի ժողովրդի մի հատվածի հավաքել ու ասել՝ սա մերն է, հետո առանց հակադարձելու խոսել, ճանապարհել ու ասել ՝ երևի կհանդիպենք: Այս գործելաոճը ՀՀԿ խմբակցության ղեկավարը համարում է քաղաքական պրովոկացիա: Պրն Սահակյանը համոզված է, որ այսպիսով ժողովուրդն օգտագործվեց քաղաքական մի ուժի նեղ շահերի համար, որն անընդունելի է, քանի որ քաղաքական ուժերը պետք է օգտագործվեն ժողովրդի կողմից: Արդյոք Գագիկ Ծառուկյանը նման է Բիձինա Իվանիշվիլին, ինչպես հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: «Գագիկ Ծառուկյանը մի բան էլ ավելի է Իվանիշվիլից»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:




Լրահոս