ԵՄ-ն 32 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող նախագծերի թվում էր նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023 թվականի ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի մասին հարցը։

Այդ համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով: Բացի այդ, Ծրագրի իրականացումն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով (Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 32 մլն եվրո): Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում:

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ.ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաևՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ։ Նախանշված բարեփոխումների իրականացման հարցում Ծրագիրն օժանդակություն է տրամադրելու քաղաքականության վերաբերյալ ընդլայնված երկխոսության, ֆինանսավորման ու տեխնիկական աջակցության տրամադրման ճանապարհով:




Լրահոս