Իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ․ Արգենտինայի դեսպանի հրաժեշտի գրառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան հրաժեշտի գրառում է կատարել։ Նա X -ում գրառում է կատարել և կցել է Արարատի լուսանկարները՝ արված ինքնաթիռից:

«Շուրջ 3 տարվա ծառայությունից հետո ես այսօր վերջնականապես հեռացա Հայաստանից։ Ինքնաթիռի պատուհանից Արարատին նայելիս՝ մտածում եմ՝ ամեն ինչ արել եմ չափազանց դժվար ժամանակներում Արգենտինան ներկայացնելու համար։ Մաղթում եմ ամենալավը քաջ և տոկուն հայ ժողովրդին։ Իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ»,- գրել է նա։




Լրահոս