Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը բացվել է պաղեստինյան անկլավի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտնել է Al-Qahera al-Ihbariya հեռուստաալիքը:
Նշվում է, որ Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարները մտնում են Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով։