Բլինքենը սպասում է Միրզոյանին ու Բայրամովին, իսկ Ռաիսին մեկնում Մոսկվա. միջազգային ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենն այսօր հայտարարել է, թե դրական հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հանդիպել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Հանդիպման ժամանակ բանակցություններ են անցկացվելու խաղաղության պայմանագրի շուրջ:

Ադրբեջանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան կարգադրություն։ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել 2024 թվականի փետրվարի 7-ին ԱՀ նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ԱՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների նպատակով, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Մեր երկրի նախագահը, քաղաքական գործիչների և տնտեսագետների բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, մեկնել է Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով»,- ասվում է հրապարակման մեջ։




Լրահոս