Ամենօրյա փնտրտուքը ձեզ հանգիստ չի տալիս, վայելեք. պատգամավոր Զեյնալյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

ՔՊ պատգամավոր Նարեկ Զեյնալյան-Կենդանակերպի նշանը՝ խոյ

Պետության հաշվին ունեցած ծառայողականը, հաճախակի գործուղումները ողջ տարվա ընթացքում ձեզ ուղեկցել են եւ հնարավորություն տվել լիարժեք վայելելու կյանքը: Պետության կամ այլ ֆոնդերի հաշվին տուրիստական այցերը Ձեր հիմնական աշխատանքն են եղել 2023-ին: Մեր երկրին պատուհասած որեւէ դժբախտություն Ձեր տրամադրությունը չի գցել: Բժշկական աշխարհում փորձում եք հաստատվել նոր արգավիճակով եւ ամենօրյա փնտրտուքը ձեզ հանգիստ չի տալիս: Աշխատեք չափավորել

Ձեզ: Աստղերը հուշում են ժամանակ հատկացնել ընտանիքի եւ երեխաների համար:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս