ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կշեռք վիշապների համար տարին էլի ձեռքբերումներ է խոստանում. Քերոբյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան- ծնված տարին՝ վիշապ

Կշեռք վիշապների համար տարին էլի ձեռքբերումներ է խոստանում: Ինչպես 2023-ին անձամբ ձեր համար ամեն ինչ հաջող ընթացք ունեցավ՝ չնայած առկա գլոբալ դժվարություններին, 2024 թվականն էլ խոստանում է ապահովել նույն անհոգ մթնոլորտը: Երկիրը կշարունակի զարգնալ, քանի որ մեքենաների թիվ ու հետեւաբար՝ խցանումները օրեցօր ավելանում են: Աստղերը հուշում են ընտանի կաթնասուների որակյալ սերմնահեղուկների փորձարկման համար ներկրված խմբաքանակը խնամքով պահել, որ արտահոսք չլինի: Իսկ քաղաքական հարաբերությունները պետք է մաքսիմալ չեզոքացնել, որպեսզի խանդի տեսարաններ չբեմադրվեն եւ պաշտոնավարման երկարակեցությունը երաշխավորվի:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս