Երբ տեղի կունենա ավագանու՝ այս տարվա առաջին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու՝ այս տարվա առաջին նիստը տեղի կունենա հաջորդ ամիս՝ փետրվարի 13-ին:

Հիշեցնենք, որ ավագանու տարեվերջյան նիստը դեկտեմբերի 26-ին էր, որի ժամանակ էլ ավագանին հաստատեց Երեւան համայնքի 2024 թ-ի բյուջեն եւ զարգացման հնգամյա ծրագիրը:

Ավագանին ընդունեց նաեւ աղմկահարույց նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։

Չնայած ընդդիմադիրների բոյկոտին՝ քաղաքային իշխանությանը հաջողվեց քվորում այդ օրը ապահովել եւ ընդունել բոլոր նախագծերը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս