ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներից ում բնակարանն է խուզարկել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ  խուզարկություններ են իրականացվել նախարարության գնումների վարչության աշխատակիցների եւ ղեկավարների բնակարաններում, ինչպես նաև խուզարկել են փոխնախարար Անի Իսպիրյանի բնակարանը։

Նշենք, որ իրավապահների այս գործողությունները նախարարության՝ գնումների գործընթացում հնարավոր չարաշահումների, կասկածելի գործողությունների հետ է կապված։

Նկատենք, որ իրավապահ մարմիններն ընկել են «մանր ձկների» հետևից, մինչդեռ «խոշոր ձկները»՝ ի դեմս նախարար Քերոբյանի, իրավապահների տեսադաշտում չեն։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ փոխնախարար Անի Իսպիրյանն ազատվել է աշխատանքից։

Քնար Մանուկյան




Լրահոս