ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատգամավոր Լենա Նազարյանը չի կատարում դատավճիռը ու նաև անվճարունակ է. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իրեն արտոնյալ է համարում. օրուգիշեր օրենքից ու խոսող թավշյահեղափոխական իշխանության ներկայացուցիչը հրաժարվում է կատարել դատարանի վճիռը ու ներողություն խնդրել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից:
Իսկ ինչի մասին է խոսքը. մանրամասնենք. դեռ 2021թ-ի հուլիս 3-ին պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում անդրադարձել էր Աբովյանի դիահերձարանում տիրող իրավիճակին և քննադատել էր իշխանություններին՝ նշելով, որ միայն ներողություն խնդրելը քիչ է, ինչին հաջորդել էր Լենա Նազարյանի արձագանքը. վերջինս Թագուհի Թովմասյանին վիրավորել էր։

ԱՊԱ դիմել էր դատարան՝ պարտավորեցնելու Լենա Նազարյանին ներողություն խնդրել իր արտահայտության համար:
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դեռ 2022թ-ին բավարարել էր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հայցը ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի. իշխանական պատգամավորը պետք է ներողություն խնդրի Թովմասյանից և վճարի շուրջ 1 մլն դրամ տուգանք՝ պատգամավորին վիրավորելու համար:

Լենա Նազարյանի փաստաբանը այդ ժամանակ փորձել էր խղճահարություն առաջացնել դատարանում՝ ասելով, թե Լենա Նազարյանի ֆինանսական վիճակը այնքան էլ լավ չէ, ամսական մոտ 600 հազար դրամ վարկ է մարում, ուստի չի կարող շուրջ 1 մլն դրամ տուգանք վճարել: Դատարանը հաշվի առնելով Լենա Նազարյանի ֆինանսական խեղճ վիճակը՝ Թագուհի Թովմասյանի հայցը բավարարել է մասնակի. վճռով պարտադրվել էր հրապարակային ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից, սակայն ֆինանսական հատուցման մասով որոշեց ընդառաջել Նազարյանին և վճարել 300.000 դրամ:

ՔՊ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, սակայն, անարգանք դրսևսորելով դատական իշխանության նկատմամբ, վճռից 1 տարի անց հրաժարվում է կատարել այն: ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշում է՝՝գործ ունենք բեսպրեդելի հետ.

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչ Լենա Նազարյանը այնքան է հղփացել, որ արդեն անթաքույց արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում դատական համակարգի նկատմամբ ու չի կատարում վճիռը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս