Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը, որը զբաղվում է ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման հարցում: Կառույցը ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և առաջարկել միավորել ջանքերն այդ ուղղությամբ:

Ավելի վաղ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը հանդես էր եկել նման առաջարկությամբ: Արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե Երևանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին՝ Հայաստանն առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը:




Լրահոս