Ի՞նչ անուններ են շրջանառվում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում. ՔՊ-ական պատգամավորների «սրտի թեկնածուն» Բաբկեն Թունյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահան Քերոբյանի հեռանալուց հետո Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը շարունակում է թափուր մնալ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը դեռ փնտրտուքների մեջ է,դեռ վերջնական որոշում չունի՝ ում նշանակի Էկոնոմիկայի նախարար:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ամենաշատը շրջանառվեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի անունը. պատգամավորը հայտարարել էր, որ կուսակցությունում իր թեկնածության հարցը չի քննարկվել եւ ինքը նախարար դառնալու հավակնություն չունի:
ArmLur.am-ը նույնպես տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը նրան նախարարի պորտֆել զբաղեցնելու առաջարկ չի արելշ: Մեր տեղեկություններով ՔՊ խորհրդարանական խմբակցության պատգամավորների «սրտի» թեկնածուն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում պատգամավոր Բաբկեն Թունյանն է, թեև այս մասով խմբակցությունում դեռ քննարկում չի եղել, բայց մեզ փոխանցեցին, որ իշխանական պատգամավորները ներքին խոսակցություններում որպես նախարարի ամենահարմար թեկնածու դիտարկում են Բաբկեն Թունյանին:Ամեն դեպքում՝ վերջնական որոշումը Նիկոլ Փաշինյանինն է, ով էլ դեռ նախարարի փնտրտուքների մեջ է ու որոշում չունի:
Ի դեպ, թեև նախարարներին նշանակում է վարչապետը, բայց պատգամավորներն էլ իրենց հերթին կարող են թեկնածու առաջարկել վարչապետին, ինչի համար անհրաժեշտ կլինի 30 պատգամավորի ստորագրություն:

Ք․Մ․




Լրահոս