Ավագանու անդամերին կարգելվի պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում պաշտոններ զբաղեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավագանու անդամերին կարգելվի պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում պաշտոններ զբաղեցնել:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ավագանու հինգ անդամներ անհամատեղելիության կարգով հանրային ծառայողի պաշտոն են զբաղեցնում ԱԺ-ում:
Փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացացած Հակակոռուպցիոն քաղաքական խորհրդի նիստում, սակայն, որոշվեց համաներում շնորհել տվյալ ավագանու անդամներին և փոխարենը փոփոխություններ կատարել համապատասխան օրենքներում:

Հակակոռուպցիոն քաղաքական խորհրդի այս որոշման հիման վրա՝ Արդարադատության նախարարությունը մեկնարկել է
«Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից իրավական ակտերում փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի նախագծերի մշակումը:

ArmLur.am-ին Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ նախագծերով նախատեսվելու են կարգավորումներ, որոնք սահմանելու են հստակ արգելք համայնքի ավագանու անդամի համար՝ չզբաղեցնելու իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում։

Նախագծերի մշակումը իրականացնում է Արդարադատության նախարարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
ԱՆ-ից հայտնել են նաև, որ այն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման և շահագրգիռ մարմինների կարծիքին։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս