«Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում»․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հասցեագրված ուղերձում։

«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում։

Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- պնդել է Բաքվի բռնապետը։

 

 




Լրահոս