Արաբական երկրները Գազայի հարցով կհանդիպեն Սաուդյան Արաբիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով արաբական վեց պետության ներկայացուցիչների հանդիպում կկայանա հաջորդ կիրակի՝ մարտի 10-ին, Սաուդյան Արաբիայում։ Այդ մասին հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը։ Առաջիկա հանդիպմանը երկրների ներկայացվածության մակարդակը դեռ չի հայտարարվել։

Մարտի 5-ին «Al Arabiya»-ն հայտնել էր, որ Կահիրեում հանդիպումների մասնակիցներն աշխատում են ապահովել, որ հրադադարը հաստատվի մահմեդականների սուրբ Ռամադան ամսի առնվազն առաջին շաբաթվա ընթացքում, որը համընկնում է այս տարվա մարտի 11-ին:




Լրահոս