Ինչ կասկածներ ունեն իրավապահները․ քաղաքապետարանում խուզարկության հետ կապված ձերբակալություններ կլինեն․ խուզարկել են նաև կին աշխատակցի տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչությունում բացահայտումներ են արել, որ կոնկրետ շինթույլտվություններ են տրվել, որոնք եղել են ապօրինի։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալություններ են լինելու վերոհիշյալ խուզարկությունների հետ կապված։

Իրավապահ համակարգի պնդմամբ՝ այս պահին որևէ անձ չունի կարգավիճակ վերոնշյալ գործի շրջանակներում, և որևէ մեկի նկատմամբ այս պահին չկա քրեական հետապնդում։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը փետրվարի 2-ին ազատվել էր աշխատանքից։

ArmLur.am-ին մանրամասներ էին հայտնի դարձել, որ Ասատրյանին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է աշխատանքից ազատել։ Ազատման պատճառը Յակով Ասատրյանի պաշտոնական դիրքը չարաշահելն է եղել։

Փաստ է մեկ բան, որ ազատումից ավելի քան մեկ ամիս անց Ասատրյանի ղեկավարած վարչությունում խուզարկություններ են լինում։

Օրեր առաջ ArmLur.am-ը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ իմանալու համար, թե արդյոք Ասատրյանը որևէ քրեական վարույթով անցնում է, և առհասարակ նա կարգավիճակ ունի, թե ոչ։ Ի պատասխան մեզ ասել էին, որ նա որևէ քրեական վարույթով չի անցնում։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն վաղ առավոտյան քրեական վարույթի շրջանակներում քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանի տունը ևս խուզարկել է, որից հետո նոր իրավապահները մտել են քաղաքապետարանի համապատասխան բաժին։

Քնար Մանուկյան




Լրահոս