Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են սահմանազատման աշխատանքներ։

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

 




Լրահոս