2026 թվականի մարտի 23-ին Նիկոլ Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար կալանավորվել էր Ախուրյանի բնակիչ 55-ամյա Անի Պիճոյանը։ Վերջինիս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ու գործ ուղարկվել է դատարան, իսկ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունը։
Եվ այսպես Անի Պիճոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, համացանցի հաղորդակցական սոցիալական կայքի տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով 2026 փետրվարի 18-ին, իր քաղաքական հայացքներով պայմանավորված, կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ, որն արտահայտվել է նաև հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ինչպես նաև, դրսևորվել է հայհոյանքներով ու անպարկեշտ արտահայտություններով, որոնք քաղաքական իրավիճակի համատեքստում կարող են առաջացնել վտանգավոր հետևանքներ, ընդհուպ՝ անձանց կյանքի և առողջության դեմ ոտնձգությունների տեսքով, իր հերթին՝ ազդեցություն ունենալով հանրույթի որոշակի շերտերի ինքնության և արժանապատվության վրա:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

















































































