ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես նացիոնալիստ եմ, ով հելավ Աստծո դեմ, կգնան թուրքի ձեռքով․ Լևոն Երանոսյանը՝ Սրբազան շարժման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը Երեւան քաղաքի Ավանի դատարանում է։ 2018 թվականի հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու քրեական գործով նա մեղադրյալի աթոռին է։ Վերջինս իր վերջին խոսքը ասաց դատարանում։
Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում։ Դատավոր Հարություն Մանուկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցել էր՝ հեղափոխության օրերին Երևանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, և այդ միջոցները կիրառվել են։

ArmLur.am-ը զրուցել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ՝ Սրբազան շարժման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս