Աշակերտներին պարտադրում եմ գնել թատրոնի տոմսեր. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը Արարատի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին պարտադրում է  գնել թատրոնի ներկայացման տոմսեր։
Մրգավան գյուղի դպրոցում, օրինակ, հրաժարվել են  աշակերտների միջոցով իրացնել թատրոնի տոմսերը՝ նշելով, որ առանց այդ էլ մի օրի չեն։  Չնայած նմանօրինակ առարկայություններին՝ աշակերտներին առաջարկում են՝ «կարող եք չգնալ ներկայացմանը, բայց տոմսը պետք է գնեք»։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կարկառուն հանրապետական տնօրենի համար եկամտաբեր բիզնեսի աղբյուր են ամանորյա ներկայացումները, որոնք թեեւ որակյալ չեն, բայց դպրոցականների հաշվին հանդիսատես են ապահովում։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 




Լրահոս