Մահացու վրաերթ Աշտարակ-Էջմիածին ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին, ժամը 23.45-ի սահմաններում, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի  ենթարկել նշված մեքենայի մոտ կանգնած 4 անձանց, որոնցից երկուսը՝ 21-ամյա Արամ Սիմոնյանը և 31-ամյա Վահան Սահակյանը, տեղում մահացել են, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 27-ամյա Հարություն Միրզախանյանը, նույնպես մահացել է: Կատարվում է քննություն:




Լրահոս