Հայաստանը չկոռումպացված երկրների շարքում 129-րդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Transparency International” կազմակերպությունն այսօր տվյալներ է հրապարակել, ըստ որոնց Հայաստանը չկոռումպացված երկրների շարքում զբաղեցնում է 129-րդ հորիզոնականը: Այս վարկանշային աղյուսակում մեր երկրի հարևաններն են Հոնդուրասը, Ֆիլիպինները, Դոմինիկյան հանրապետությունը և Սիրիան: Իսկ հարևան երկրներից Ադրբեջանը զբաղեցնում է 143-րդ, Իրանը` 120-րդ, Թուրքիան` 61-րդ, Վրաստանը` 64-րդ հորիզոնականը: Ռուսաստանն այս հաշվարկում 143-րդ տեղում է: Առաջին տեղում այս տարի Նոր Զելանդիան է, իսկ նախորդ տարվա առաջատար Դանիան զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Շվեդիան և Սինգապուրը:




Լրահոս