
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունները։
Այսպիսով, օգտվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից, ArmLur.am-ը տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մարտի 30-ին կայանալիք Գյումրի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրողների թիվը կազմել է 112 հազար 160 մարդ։
Հարկ է նշել նաև, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների թիվը կազմում է 21 հազար 186 մարդ։
ArmLur.am-ը տեղեկանում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։
Էմմա Միքայելյան