Backstreet Boys-ի Նիք Քարթերն ամուսնացել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Backstreet Boys խմբի 33-ամյա անդամ Նիք Քարթերը հայտարարել էր, որ երբեք չի ամուսնանա: Սակայն ֆիտնեսի մարզիչ Լոուռեն Քիթթին հանդիպելուց հետո, նա, այնուամենայնիվ մտափոխվեց:

Նիքն ու Լոուռենը ամուսնացել են ապրիլի 12-ին` Քալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում:

Հարսանիքին ներկա է եղել նաև Backstreet Boys-ից Էյ. Ջի Մաքլինը, ով Instagram-ում հարսանիքի նկարները տեղադրելով գրել է` «Ես կարծում էի, որ այս օրը երբեք չի գա, բայց ես շատ երջանիկ եմ, որ վերջապես դա տեղի ունեցավ»:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը




Լրահոս