
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախկին նախարար Աննալենա Բերբոկին ընտրել է 80-րդ նստաշրջանի նախագահ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
«Գերմանիայից Աննալենա Բերբոկն ընտրվել է Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ», – հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներկայիս՝ 79-րդ նստաշրջանի նախագահ Ֆիլեմոն Յանգը։
Բերբոկն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ, նրան աջակցել է 167 պետություն։
Քվեարկությունից հետո նա շեշտել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը որոշիչ կլինի համաշխարհային կազմակերպության համար, քանի որ այն հսկայական քաղաքական և ֆինանսական ճնշման տակ է: Բերբոկը խոստացել է դռները միշտ բաց պահել բոլորի համար։