ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության խորհրդի կազմն առաջիկայում փոփոխություններ է կրելու: Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահ ընտրվելուց հետո ի պաշտոնե դառնալու է ԱԱԽ անդամ: Փոխարենն ԱԱԽ կազմում չկա ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը. թեեւ Սերժ Սարգսյանն այդ մասին որեւէ հրամանագիր չի ստորագրել, սակայն ԱԱԽ պաշտոնական կայքից նրա անունն արդեն հանել էին: «Ժողովուրդ»-ն ուշագրավ եւս մեկ փաստ բացահայտեց. ԱԱԽ կազմում շարունակում է մնալ Ալիկ Սարգսյանը, որն, ի դեպ, այնտեղ ներկայացված է որպես ՀՀ ոստիկանապետ: Ու սա այն դեպքում, երբ արդեն մեկ ամիս է` ՀՀ ոստիկանապետն է Վովա Գասպարյանը: Բայց Սերժ Սարգսյանը Գասպարյանին ԱԱԽ կազմում ընդգրկելու հրամանագիր եւս չի ստորագրել: Այս ամենը խոսում է մի կողմից այն մասին, որ Սերժ Սարգսյանը պարզապես «թքած ունի» ԱԱԽ վրա, մյուս կողմից` իշխանական ճամբարում ամեն ինչ ինքնահոսի է մատնված:




Լրահոս